Նորություններ

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը

Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։ Ադրբեջանի նախագահի կայքում  հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։

Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կուբաթլուի շրջանում (Քաշաթաղ) մարտերի ընթացքում, ինչի մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Շուքյուր Համիդովը Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր ստացել 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ գործողությունների համար։ Այն ժամանակ նա եղել է Ադրբեջանի ԶՈՒ 2-րդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատար։

Back to top button
Close