Նորություններ

Արցախի և Իրանի սահմանի երկայնքով ընթանում են համառ մարտեր. ՊՆ-ն հերքում է Ալիևի հայտարարությունը

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Արցախի և Իրանի սահմանն ամբողջովին Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր:

«Այդ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ տեղերում, նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Back to top button
Close