Նորություններ

Զոհրաբյանը Եգիպտոսի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի վայրագությունները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է, որ որպես Հայաստան-Եգիպտոս միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկի հետ

«Որպես Հայաստան-Եգիպտոս միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ՝ քիչ առաջ հանդիպեցի Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկի հետ։

Կրկին դեսպանին ներկայացրեցի ադրբեջանա-թրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հումանիտար աղետը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների ուղղակի մասնակցությունն այս աղետալի պատերազմին, ինչպես նաև՝ Թուրքիայի փոխնախագահի երեկ արված հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է զինուժ ուղարկել Ադրբեջան, այսինքն՝ անմիջականորեն ներգրավվել պատերազմական գործողություններին։
Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը։
Ներկայացրեցի բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնք կոպտորեն խախտել է ադրբեջանա-թրքական տանդեմը՝ թիրախ դարձնելով թե՛ քաղաքացիական բնակավայրերը, թե՛ քաղաքացիական անձանց՝ երեխաների, կանանց, տարեցների և թե՛ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործման փաստերը։
Փոխանցեցի նաև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կատարած վայրագությունները, ինչը փաստում է այդ տանդեմի կատարած ռազմական հանցագործությունները։

Մտահոգությունս հստակ էր՝ եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի»,- ասված է Նաիրա Զոհրաբյանի գրառման մեջ։

Back to top button
Close