Նորություններ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1․595 նոր դեպք է բացահայտվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1․595 նոր դեպք, տեղեկանում ենք stopcov.ge կայքից:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 22․803 դեպք:

Ապաքինվել է ևս 398 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 9․401: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս 6 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 178:

Կարանտինի ռեժիմում է մնում 4․408 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 3․155 մարդ, քովիդ-հյուրանոցներում գտնվող անձանց թիվը կազմում է 1․848: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1․351 դեպք:

Back to top button
Close