Նորություններ

ԱՄՆ Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ճանաչել Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, ինչպես նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց Արցախի ազատությանն աջակցելու հարցում։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆաուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը՝ նշելով․ «Էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆոուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին»։

Back to top button
Close