Նորություններ

«Թշնամին զգացել է մեր զինվորի բազկի ուժը։ Մենք հաղթելու ենք եւ արդեն իսկ հաղթում ենք․․․»․ Վարդան Պետրոսյանը տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին։

«Պատերազմական գործողությունները գնալով թեժանում են։ Մենք շարունակում ենք պայքարել՝ անկախ ցավից ու ստացած վերքերից։ Պայքարի է ելել ողջ հայությունը՝ ամբողջ աշխարհում։ Միասնություն, ահա գրավականը հաղթանակի։ Մեր ուժը միասնականության մեջ է։ Միասնականությունը մեր հավատքի, հավատ առ Աստված, հավատ առ հաղթանակ․․․»։

«Պատերազմում պարտվում է նա, ով շուտ է հոգնում եւ ընկճվում։ Եվ այս պահին մենք ընկճվելու իրավունք չունենք։ Ընկճվել նշանակում է դավաճանություն, նշանակում է դաշույնի հարված ռամզի դաշտում հերոսաբար կռվող մեր զինվորի թիկունքին։

Մեր զինվորներն այսօր ռազմաճակատում աննկարագրելի հերոսություններ են անում։ Ցուցաբերում ռազմական մտքի, խիզախության, ճկունության, անձնազոհության աննկարագրելի հանճարեղ դրսեւորումներ։ Եվ թշնամին զգացել է մեր զինվորի բազկի ուժը։ Մենք հաղթելու ենք եւ արդեն իսկ հաղթում ենք առաջին իսկ օրից, բայց ծանր գնով։ Բոլորիս միտքը եւ գործը պիտի ուղղված լինի մի ուղղությամբ։ Հաղթանակ, մեր գերագույն նպատակն է, իսկ մենք միջոց։ Եվ հիշենք ճակատագրի եղբայր է յուրաքանչյուր հայ։ Ավելին, ամեն հայ դա դու ես», — եզրափակել է նա։

Back to top button
Close