Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլի 16)
-Հիշատակ տասը կուսանաց — ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 18)
— Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց — ժամը 7:30-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,
— Սուրբ Պատարագ — ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
— Ոտնլվայի կարգ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի — ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում,
— Խավարման կարգ — ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում,
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 19)
— Խաչելության կարգ — ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում,
— Թաղման կարգ — ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 20)
— Ճրագալույցի Ս. Պատարագ — ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 21)
— Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում — ժամը 10:30-ին: