Նորություններ

ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը»,- ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ ասել է Ռուդենկոն։

Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ասել են ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Մինչ այդ, հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման նպատակով արդեն Մոսկվայում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը։

Back to top button
Close