Նորություններ

Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: Այս մասին հայտնում է Մնջախաղի թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»,- ասված է հրապարակման մեջ:

Back to top button
Close