Նորություններ

Ուզում եմ իմ էներգիան, իմ ուժը, հիացմունքը, հարգանքը, իմ ողջ սերն ու աղոթքներն ուղղել Արցախի և Հայաստանի բնակչությանը. իսպանահայ դերասան Հովիկ Քեուչքերյան

Հայազգի դերասան Հովիկ Քեուչքերյանը, ով «Թղթե տունը» սերիալում հայտնի է Բոգոտայի դերով, հանդես է եկել ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող կոչով:

«Ես հայ եմ եւ իսպանացի: Այն ինչ տեղի է ունենում Արցախում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում եւ օկուպացիա, դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի եւ Ալիեւի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանության»,-հայտարարել է հայազգի դերասանը:

«Հայերը հերթական անգամ պայքարում են հանուն իրենց գոյության: Սա պայքար է գոյության համար, պայքար հանուն սեփական հայրենիքի, հանուն մեր սիրելի հայկական հողի: Ուզում եմ իմ էներգիան, իմ ուժը, հիացմունքը, հարգանքը, իմ ողջ սերը, իմ բոլոր աղոթքներն ուղղել Արցախի և Հայաստանի բնակչությանը, ռազմական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած հայերին ու նրանց ընտանիքներին և բոլոր զինծառայողներին, ովքեր ներկա պահին ատամներով կրկին պաշտպանում են մեր սուրբ հողը: Իմ հայ եղբայրներ և քույրեր, դուք մենակ չեք, Աստված օրհնի ձեզ», — ասել է Քեուչքերյանը:

Back to top button
Close