Նորություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն իր մարտավարությունը որդեգրել է ահաբեկչական խմբավորումներից. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել է դիվերսիոն խմբերով մերձռազմաճակատային բնակավայրեր ներթափանցելու և այնտեղ լուսանկարվելու մարտավարություն: Այս մասին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն խմբավորումները հաճախ թափանցում են մերձռազմաճակատային բնակավայրեր, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, որն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է նաև մեր հանրության վրա»,- ասաց Հովհաննիսյանը, կոչ անելով չտարածել նման տեղեկությունները:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ մարտավարությունը վերցված է ահաբեկչական խմբավորումներից:

«Կան բնակավայրեր, որոնք համարվում են Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գրավված, բայց մինչ օրս այդտեղ չկա նրանց վերահսկողությունը և այնտեղ մուտք գործել փորձող բոլոր զորախմբերը ջախջախվում են մեր կողմից` հիմնականում հեռահար կրակով կամ այլ գործողություններով»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Back to top button
Close