Նորություններ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 89 հիվանդ, 1441 քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում

«Այս պահի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 89 հիվանդ:

1441 քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում, նրանցից 553-ի մոտ թեստի արդյունքը դրական է եղել:

Երևան է տեղափոխվել 6 հիվանդ:

Շիրակի մարզում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահվան 56 դեպք»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է, իրականացնում է Covid-19-ով վարակված պացիենտների բուժումը:

Սեպտեմբերի 1-ից Գյումրու ինֆեկցիոն վերապրոֆիլավորված հիվանդանոցը չէր զբաղվում Covid-19-ի բուժումով, իրականացնում էր տրիաժ գործառույթ, այսինքն՝ կասկածելի դեպքերի ընդունում, հայտնաբերում:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66694 դեպք, որոնցից 48734-ն` առողջացած, 1101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16541 պացիենտ:

 

Back to top button
Close