Նորություններ

Հուղարկավորելու պահը չեմ կարող ասել, որովհետև լիարժեք անվտանգ միջավայր է պետք. ՊՆ ներկայացուցիչ

Հուղարկավորելու պահը չեմ կարող ասել, որովհետև համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք. ՊՆ ներկայացուցիչ
Հաշվի առնելով այն հանգամանքը,  որ ադրբեջանական կողմը չի ուզում վերցնել իրենց զինվորների դիակները, էկոլոգիական աղետից խուսափելու համար հնարավոր է արդյո՞ք որոշվի հուղարկավորել: ԳԱԼԱ-ի հարցադրմանն ի պատասխան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց.
«Հուղարկավորելու պահը չեմ կարող ասել, որովհետև շատ դեպքերում դիակները միջդիրքային տարածություններում են,  կամ դիրքերի առջևում են և նման բանով զբաղվելու համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք, ընդ որում՝ մենք դրել ենք հստակ պայմաններ, այն է՝ միջազգային դիտորդների առկայությունը»,-նշեց նա։
Այսօր ԱԹՍ-ներ եղել են Հայաստանի երկնքում, Սյունիքի հատվածում ի՞ նչ իրավիճակ է, հարցին ի պատասխան Հովհաննիսյանն հայտարարեց, որ չունի արձանագրված տեղեկություն՝ որևէ ուղղությամբ ԱԹՍ-ի գործողության մասին։
«Բայց քանի որ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում՝ հետևաբար կարող են լինել դեպքեր, երբ հետախուզական թռիչքներ իրականացվեն, բայց մենք չտեսնենք»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Back to top button
Close