Միջազգային
Նեպալի օդանավակայանում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել միմյանց

Նեպալի Լուկլա օդանավակայանում միմյանց են բախվել Summit Air ավիաընկերության ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է «Корреспондент»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Երկու զոհերից բացի կան նաեւ տուժածներ, որոնց թիվը ճշտվում է:
Տեղի բնակիչները պատմել են, որ 9N-AMH ինքնաթիռը ընթացել է Manang Air ընկերության ուղղաթիռի ուղղությամբ, որը կանգնած է եղել օդանավակայանի տարածքի մաս կազմող կայանատեղիում: