ՆորություններՍպորտ

Կարապետյան․ Գոլս նվիրում եմ Հայաստանի իմ եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր պայքարում են մեր երկրի համար

«Տամբովի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Ռոտորի» դեմ խաղում (2-0) խփած գոլը նվիրել է Հայաստանում ապրող իր եղբայրներին։

«Այսօրվա իմ գոլը «Տամբովի» կազմում նվիրում եմ Հայաստանում ապրող իմ եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր այս բարդագույն օրերին պայքարում են մեր երկրի համար։

Ի՛մ եղբայրներ, սա մի փոքր փորձ է ձեզ հաճելի պահեր պարգևելու համար։ Ձեզ հիանալի ծառայություն եմ մաղթում։ Դուք բոլորդ հերոսներ եք։ Ամբողջ Հայաստանը հպարտանում է ձեզնով»,-ասել է Կարապետյանը Sport24-ի հետ զրույցում։

armsprt.am

Back to top button
Close