ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Քրիստոնյա երկրի Կապույտ մզկիթը

Երևանի ամենաաղմկոտ ու ամենամարդաշատ պողոտաներից մեկով քայլելիս դժվար չէ նկատել հետաքրքիր և գեղեցիկ դարպասներ՝ կապտաերկնագույն նախշազարդերով։ Միգուցե զարմանալի է, բայց աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում է գտնվում Կապույտ մզկիթը։ Այն կառուցվել է մեզանից 250 տարի առաջ Հուսեյն-Ալի խանի կողմից՝ 1766 թվականին։

Շուրջ 7000 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող համալիրն իր մեջ ներառում է ներքին բակը, արարողական կառույցը, գմբեթն ու մինարեթը: Այն պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Մզկիթի գմբեթի կապույտ գույնից էլ ծագում է նրա անվանումը՝ Կապույտ մզկիթ: Իսկ զարդանախշերի վրա հանդիպող անթիվ գրվածքներն արաբերեն են: Դրանք բոլորը մուսուլմանական սուրբ գրքից են՝ Ղուրանից:

Մահմեդական հոգևոր այս կառույցը միակն է, որ պահպանվել է խորհրդային տարիներին՝ շնորհիվ բանաստեղծ Եղիշե Չարենցի: Չարենցը Հայաստանի մուսուլմանների աղոթատեղին փրկելու համար առաջարկել է Կապույտ մզկիթը վերածել թանգարանի: Այդ տարիներին Կապույտ մզկիթը գործում էր որպես Երևանի պատմության ու բնագիտական թանգարան: Հայաստանը մտադիր է Կապույտ մզկիթը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Back to top button
Close