Նորություններ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքում է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայաշատ Ջավախքում է՝ «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ՝ նախագահն Ախալքալաքում՝ տոնական միջոցառումների շրջանակում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով:

«Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին:

Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը նպաստելու և վրացական արտադրանքին աջակցելու նպատակով այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող ընկերություններ և հանդիպելու՝ «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին:

Սամցխե-Ջավախքի շրջանում նախատեսված են հանդիպումներ տեղի բնակչության հետ։

tert.am

Back to top button
Close