ՆորություններՍպորտ

Տամբովը հաղթեց. Ալեքսանդր Կարապետյանը՝ գոլի հեղինակ

ՌՊԼ 11-րդ տուրում «Տամբովը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանն ու Վարազդատ Հարոյանը, հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոտորի» դարպասը: Հյուրերի կազմում երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Ալեքսանդր Կարապետյանը, և 57-րդ րոպեին բացեց հաշիվը: Խփած գոլից 12 րոպե անց հայ հարձակվողը վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ պաշտպան Արմեն Մանուչարյանը ամբողջական հանդիպում անցկացրեց «Ռոտորի» կազմում: Այս խաղից հետո «Տամբովը» 11 միավորով 12-րդն է: «Ռոտորը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Back to top button
Close