Նորություններ

«Հրադադարը և զինադադարը տարբեր բաներ են»

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Որպես կանոն հրադադարը կարճաժամկետ է լինում, մի քանի օր է տևում, իսկ զինադադարը երկարաժամկետ ռազմական գործողությունների դադարեցում է։
Հրադադարը ձեռք է բերվում բանավոր, իսկ զինադադարի դեպքում լինում է պաշտոնական փաստաթղթի ստորագրում։
Զինադադարից հետո կարող է լինել նաև հաշտության պայմանագրի ստորագրում, դա արդեն կախված ռազմական գործողությունների ընթացքից ։
Բայց մեր դեպքում զինադադար տերմինի դեմն ունենք մարդասիրական տերմինը, որն արդեն փոխում է էությունը։
Մարդասիրական զինադադար կոչվածը լինում է տարբեր ձև՝ պայամանավորված ստորագրված փաստաթղթի կետերով։ Իսկ զինադադարի դեպքում պարտադիր պետք է ստորագրվի փաստաղթութ։ Ընդհանուր զինադադարի դեպքում փաստաթուղթը ստորագրվում է գլխավոր հրամանատարների կողմից, որոնց լիազորում են կառավարությունները, իսկ տեղական զինադադարի դեպքում՝ տեղական հրամանատարները, որոնց լիազորում են գլխավոր հրամանատարները։
Մարդասիրական զինադադարը հիմնված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա։
Մարդասիրական զինադադարը իրենից չի ենթադրում միայն դիերի և ռազմագերիների փոխանակում, այստեղ նաև ռազմական գործողություններին մասնակցություն չունեցող անձնանց իրավունքն է աշխատում, այսինքն քաղաքացիական բնակչության իրավունքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքը, միջազգային կառույցների իրավունքը, չեզոք սուբյեկտների իրավունքը և այլն, ինչպես նաև իրենց շարժական և անշարժ գույքի իրավունքը ։
Փորձեցի հնարավորինս հակիրճ ձևակերպել , քանի որ այն շատ ընդգրկուն է, ինքս էլ ծանոթ չեմ կնքված փաստաթղթին և չգիտեմ, թե ինչ կետեր են ներառված։

Back to top button
Close