ՆորություններՔո ձայնը

Covid19-ի նոր 1540 դեպք․․․ թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։
Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները:
Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հավատացեք՝ դա բխում է բոլորիս շահերից։
Հարգեք գիշեր-ցերեկ անտրտունջ աշխատող բուժաշխատողների խնդրանքը։
Հայեր ջան, միացեք բժիշկներին և կռվեք այս պատերազմի՝ համավարակի դեմ՝ հանուն բոլորիս առողջության։ Չէ որ բժիշկները տվել են ձեզ այս պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝ պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։ Հավատացեք ինձ՝ օգտագործելով ու կիրառելով այս մարտավարական զենքերը՝ մենք միասին կհաղթենք Covid-19-ին։
Եվ ուրեմն, միացեք Սպիտակ Բանակին և հաստատ միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»:

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք…

Gepostet von Արմեն Մուրադյան/ Armen Muradyan am Samstag, 17. Oktober 2020

 

Back to top button
Close