Նորություններ

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվը հասավ 81-ի»

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում փաստացի բուժում է ստանում 81 հիվանդ: 1262 քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում, նրանցից 441-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել:

Երեկ իրականացվել է 344 թեստավորում, որոնցից 95-ի արդյունքը եղել է դրական:

Սեպտեմբերի 10-ի դրությամբ մարզում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահվան 55 դեպք»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և իրականացնում է Covid-19-ով վարակված պացիենտների բուժումը:

Հավելենք, որ սեպտեմբերի 1-ից Գյումրու ինֆեկցիոն վերապրոֆիլավորված հիվանդանոցը չէր զբաղվում Covid-19-ի բուժումով, իրականացնում էր տրիաժ գործառույթ, այսինքն՝ կասկածելի դեպքերի ընդունում, հայտնաբերում:

Back to top button
Close