Նորություններ

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին

Հակառակորդը կրկին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ի թղթակիցը: Գրանցվել է մոտ երեք-չորս հարված, օդային տագնապի ազդանշանը միացված է:

22:09 — «Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

22:21 — «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ այս պահին օդային տագնապի ազդանշանն անջատվել է: Նախնական տեղեկություններով՝ հարվածը հասցվել է մայրաքաղաքի արվարձաններից մեկին: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Back to top button
Close