Նորություններ

«Այդ կերպ վարվում են ահաբեկիչները, որպեսզի իրենց նկատմամբ մարդիկ վախ ձևավորեն». Կ. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահաբեկչությանը բնորոշ գործելաոճ, կամ, ավելի ճիշտ, ահաբեկչության բաղկացուցիչ մաս է կազմում առանձնակի դաժանությամբ սպանելը, տեսանկարահանելը և հրապարակելը։

Այդ կերպ վարվում են ահաբեկիչները, որպեսզի իրենց նկատմամբ մարդիկ վախ ձևավորեն։ Այդ կերպ նրանք առանց միջոցներ ծախսելու կարողանում են իրենց դաժանության մասին լեգենդներ տարածել։
Ադրբեջանը հենց այդ ճանապարհով է գնում, սակայն մենք չպետք է մեր ուժերը կենտրոնացնենք երևացողը երևացնելու համար, եթե աշխարհին պետք է՝ կտեսնի, պետք չէ՝ չի տեսնի։

Մեր ուժերը կենտրոնացնում ենք դրանց առանց նկարահանելու գնդակահարելու և ռազմական գործողությունները Ադրբեջանի տարածք տեղափոխելու վրա․․․ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ․․․»:

Back to top button
Close