Նորություններ

«Երբ թշնամին ռմբակոծեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, այդ պահին երեխաներս եկեղեցում էին». forrights.am

«Պատերազմը սկսվելուց մի քանի օր անց, ես  ու երեխաներս Մարտունու շրջանից տեղափոխվեցինք Շուշի,  իմ հայրական տունը։ Հոկտեմբերի 8-ին, երբ թշնամին ռմբակոծեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, այդ պահին իմ երեխաները եկեղեցում էին։  Ռմբակոծությունից առաջ ես  պետք է գնայի խանութ՝ հաց գնելու, իսկ մինչ այդ երեխաներիս եկեղեցի տարա, մեր հարևանին խնդրեցի, որ ուշադիր լինի նրանց նկատմամբ: Երբ արդեն վերադռնում էի խանութից, տեսա, թե ինչպես է ռմբակոծվում եկեղեցին», — պատմում է Աշխենը,- այնպիսի ահասարսուռ զգացողություններ եմ ունեցել այդ պահին, որոնք նկարագրել հնարավոր չէ։

Արցունքների միջից մի կերպ ժպտալով՝ Աշխենն ասում է՝ Աստծո կամոք երեխաներս ողջ են մնացել․ նրանք առողջ  են ու անվնաս։

«Երբ եկեղեցին ռմբակոծում էին, ոստիկաններն ու ԱԻՆ-ի աշխատողներն ինձ հորդորում էին  եկեղեցուն մոտ չգնալ, ինձ պահում էին, ասում էին՝ մասնագետներն իրենց գործը կանեն, երեխաներիս կփրկեն։ Ես միայն հիշում եմ, որ ոստիկաններին աղաչում էի, որ թույլ տան՝   գնամ ու երեխաներիս փրկեմ, ասում էին՝ չի կարելի։ Եվ, իսկապես, փոքրիկներս փրկվեցին։ Ռմբակոծության ընթացքում մեր հարևանը՝ Վովան,  երեխաներին   գրկել, վազել էր հնարավորինս անվտանգ հատված։ Եթե նա չլիներ, իմ Նունեն ու Արսենը չէին փրկվի», —  վերհիշում է Աշխենը, կրկին վերապրելով այդ օրվա սարսափները,- իմ երեխաները աստվածային հրաշքով են փրկվել»։

Արցախի Մարտունու շրջանից  ժամանակավորապես Հայաստան տեղափոխված Աշխենն ասում է՝  իրենք այստեղ սիրո ու  ջերմության պակաս չեն զգում, բայց արցախցիների սիրտն ու հոգին մնացել է Արցախում, յուրաքանչյուրը կարոտում է իր հայրենի տունը։

Աշխենը երկու երեխա ունի․ նրանցից մեկը 2 տարեկան է, մյուսը՝ 3, իսկ առաջիկայում լույս աշխարհ է գալու երրորդ փոքրիկը։ Խոսելով պատերազմի մասին՝ Աշխենն ասում է՝ դա չարիք  է։ Նա պատերազմի արհավիրքը զգացել է իր մարմնի յուրաքանչյուր բջիջով։

Աշխենը պատմում է՝ ինքն ու իր ծանոթ-բարեկամ կանայք ու աղջիկները երեխաների հետ ժամանակավորապես Հայաստան են տեղափոխվել, իսկ իրենց եղբայրներն ու ամուսինները մնացել են ռազմաճակատում: Արցախում, հիմա պայքարում են թշնամու դեմ, և այդ հուժկու պայքարը ամեն վայրկյան հույս է ներշնչում, որ այս պատերազմում բարին հաղթելու է։

Աշխեն

Թշնամին մեզանից ձեռ չի քաշում

Անժելա տատը, որը Հայաստան է եկել Արցախի Չանախչի գյուղից, ասաց՝ այժմ մարտի դաշտում կռվում են իր որդին ու թոռնիկը։ «Կյանքում շատ հարազատների կորուստներ եմ ունեցել պատերազմի պատճառով, չեմ կարող տղայիս ու թոռանս էլ կորցնել։ Այս ցավն այլևս ոչ մեկս չենք կարողանում տանել։ Ղեկավարները գոնե մի բան անեն, մի ելք  գտնեն ու այս պատերազմը դադարեցնեն։ Ամեն պահ աղոթում ենք, հիմա միայն դա կարող ենք անել», —  արցունքները խեղդելով ասում է պատերազմի դաժանությունները տեսած Անժելա տատը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Back to top button
Close