Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետը հորդորում է դադարեցնել բողոքի ակցիաները և ներհամայնքային խնդիրները կարգավորել օրենքի շրջանակներում

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` ասելով. «Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել:

Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:

Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները և ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»: 

Ավելին
Back to top button