Նորություններ

«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախ

Երկու շաբաթ առաջ`հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հետ մղելու ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհվեցին 20-ամյա էդգար և Վահե Առաքելյանները: Երկվորյակ եղբայրները Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողներ էին:

Էդգարը դուդուկն էր ընտրել, մեկ տարի անց Վահեն էր հետևել նրա օրինակին ու բռնել երաժշտության ուղին`ընտրելով կլարնետը: 2018-ին տղաներն ուսումը կիսատ էին թողել, որ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարեն:

Եղբայրների զորացրմանը մնացել էր երեք ամիս, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար:

Մանրամասները` տեսանյութում։

tert.am

Back to top button
Close