Նորություններ

Նախագահը մի խումբ զինվորականների նոր կոչումներ շնորհելու հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի խումբ զինվորականների նոր կոչումներ շնորհելու մասին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Back to top button
Close