Նորություններ

Կոչ է արվում նույն քարտային հաշվին փոխանցումներ անել թե հայկական, թե ադրբեջանական կողմերին. կեղծիք

«Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում է դրամահավաք։ Էջն առաջարկում է դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։ Հատկանշական է, որ Telegram-ում նույն քարտային հաշիվին գումար փոխանցելու կոչով  հանդես է գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն Ադրբեջանի քաղաքացիներին։ Ստացվում է, որ նույն քարտային հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։

 

Քարտային հաշիվը, որին փոխանցվում են գումարները, պատկանում է VIZA միջազգային դրամական փոխանցումների անդամ QIWI դրամապանակին։

 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ևս մեկ անգամ հորդորում է խաբեություններից խուսափելու համար՝ փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի ֆոնդերին։

infocheck.am

Back to top button
Close