Նորություններ

«Երկուշաբթի օրը Զարթոնքի գյուղապետը կանի իր հայտարարությունը». Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք Զարթոնքի գյուղապետը կհայտարարի իր հրաժարականի մասին: ՀՀ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ գյուղապետն ինքը իր հայտարարությունը կանի. «Երկուշաբթի օրը կանի իր հայտարարությունը»: Մինչ այդ Սանասարյանը հորդորեց բողոքի ցույցի մասնակիցներին չդիմել կտրուկ քայլերի, եւ տուն գնալ:

Տեղեկացնենք նաեւ, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խնդիրներ, կան  առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնց վերաբերյալ  տեղեկանք կուղարկվի ՀՀ Գլխավոր դատախազություն:

Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք, արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։

Գյուղացիների հեն հանդիպման է եկել ՀՀ ՎՊԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը: Բնակիչները ոգեւորված դիմավորել են Սանասարյանին եւ հետեւելով նրա հորդորներին բացել  երկաթուղին:

 

Back to top button