Նորություններ

«Արցախի հյուսիսային ուղղությամբ այսօր ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից». Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Արցախի սահմանի ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ գործողություններ՝ առնվազն 3-4 ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությամբ։ Օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր՝ մեծ ծավալով հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ: Այդ ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ռազմաճակատի իրավիճակին։

ՊՆ ներկայացուցչի խոսքերով՝ այսօր ամենաթեժ մարտերից մեկն է եղել ողջ պատերազմի ընթաացքում։ «Այդ ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ։ Մեր ԶՈՒ-երի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ, փայլուն ու հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները։ Մնացած ուղղություններով մարտական գործողությունները շարունակվում են։

Հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի: Վերջին օրերին Ադրբեջանը որդեգրել է հետեւյալ քաղաքականությունը` հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերի արագ ներթափանցումներ և տեղեկատվական ակցիաների իրականացնում՝ դրանով մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու միտումով»,- հայտարարեց նա:

Back to top button
Close