Նորություններ

«Պապին Լենինականից է. ոչ մի կերպ չկարողացա դիրքերից հետ ուղարկեմ»

Արցախցի Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պապին Լենինականից է: Ոչ մի կերպ չկարողացա դիրքերից հետ ուղարկեմ: Երբ վիրավորվեցի, վիրակապում էին, եկավ մոտս կանգնեց.

— Պապի ջան, իմ հետ կիջնես չէ՞

— Ուզեսգը օր իջնե՞մ

— Հա էլի, իմ հետ արի

— Լավ տղաս, կգամ

Ամբողջ օր միասին էինք, մինչև հասանք հոսպիտալ, հեռախոսահամարս վերցրեց, ասեցի որ երբ հասնի Լենինական, թող անպայման զանգի: Ու զանգեց.

— Տղե՞ս

— Հա պապի ջան, հասա՞ր

— Հա տղես, զորամասում եմ…»:

Պապին Լենինականից է: Ոչ մի կերպ չկարողացա դիրքերից հետ ուղարկեմ: Երբ վիրավորվեցի, վիրակապում էին, եկավ մոտս կանգնեց-…

Gepostet von Azat Grigorevich am Dienstag, 13. Oktober 2020

Back to top button
Close