Նորություններ

Ժդանովականի հերոս արծիվները

Սեպտեմբերյան վերջին կիրակին հայ ժողովրդի համար բացվեց արկերի հզոր պայթյունով։ 27-ի առավոտյան արյունախում թշնամին սկսեց լայնածավալ գործողություններ ձեռնարկել ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով։ Հայրենասեր հայ զինվորները կյանքի գնով սկսեցին հակահարված տալ թշնամուն։

Թշնամին թիրախի տակ առավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, պատմական Շուշին և այլ քաղաքներ։ Հարյուրավոր անմեղ զինվորներ նահատակվեցին։

Կռվի առաջնագծում կենաց ու մահու պայքար են տալիս մեր գյուղի արժանի զավակներ՝ Սայաթ Անտոնյանը, Հայկ և Ալբերտ Անտանոսյանները, Շիրազ Մարիկյանը։

Ցավոք Սայաթ Անտոնյանը կռվի թեժ պահին ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել Երևան։

Կռվի առաջին օրից ռազմադաշտ մեկնեց մեր համագյուղացի, կամավորական Սիմոն Թումասյանը։ Նշենք, որ Սիմոն Թումասյանը 90֊ականներին նույնպես մասնակցել էր Արցախի ազատագրման մարտերին։

Նրանք առաջնագծում են և անվրեպ պայքար են մղում թշնամու դեմ։

Փառք ու պատիվ մեր գյուղի հերոս արծիվ տղաներին։
Փառք ու պատիվ հայ զինվորներին։
Մաղթենք աշխարհին խաղաղություն և մեր զինվորներին բարի վերադարձ։

nor.ge

Back to top button
Close