ՆորություններՍպորտ

Բայրամյան․ Ուրախ եմ ազգային հավաքականում առաջին գոլի համար․ Մխիթարյանը մեծ վարպետ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Վրաստանի դեմ խաղում (2-2) խփեց իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

Բայրամյանը խաղից հետո լուսանկար է հրապարակել Instagram-ում ու կիսվել իր ուրախությամբ հավաքականում առաջին գոլը խփելու կապակցությամբ։

«Շնորհակալ եմ բոլորին

Ես շատ ուրախ եմ ազգային հավաքականում իմ առաջին գոլի համար։

Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել քեզ, Մխիթարյա՛ն։ Դու մեծ վարպետ ես։ Շնորհակալ եմ քո հետ նույն թիմում խաղալու ու քեզնից սովորելու հնարավորության համար»,-գրել է Բայրամյանը։

Back to top button
Close