Նորություններ

Ադրբեջանցիները կրակ են բացել շտապօգնության մեքենայի վրա. լուսանկարներ

Մեքենայի վրա հստակ երևում է կարմիր խաչը։ Չնայած դրան` մեքենայի ուղղությամբ կրակ է բացվել, կրակոցների հետքերը նկարված և հրապարակված են։

Ադրբեջանը կրակ է բացել շտապօգնության մեքենայի վրա։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

«Առաջնագծից այսօր վերադարձած մեր շտապ օգնության մեքենաներից է, որով տեղափոխվում էին վիրավորների։ Եկեղեցու և շենքերի վրա կրակողը բուժաշխատողներին էլ կթիրախավորի։ Աշխարհի օրենքն է` պատերազմի ժամանակ բուժաշխատողները անձեռնմխելի են։ Սա կոչվում է տեռորիզմ», – գրել է Սարգսյանը։

Մեքենայի վրա հստակ երևում է կարմիր խաչը։ Չնայած դրան` մեքենայի ուղղությամբ կրակ է բացվել, կրակածների հետքերը նկարված և հրապարակված են։ Կրակի հետևանքով տուժածներ չկան։

Back to top button
Close