Նորություններ

Հեռախոսային հավելված, որը ներբեռնելով կարող եք «կենդանացնել» պատկերները

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն է, որի հարակից պատին Արամ Խաչատրյանի նկարն է՝ Street Art ոճով: Շատերն այստեղից անցնելիս չեն պատկերացնում, որ հեռախոսային հավելվածի միջոցով ընդամենը մի քանի քայլ կատարելով՝ կարող են, այսպես ասած, «վերակենդանացնել» նկարը:

ARLOOPA ընկերության նախագծերի ղեկավար Արմինե Ղազարյանը նշում է, որ համագործակցության առաջարկը ստացել են Խաչատրյանի տուն-թանգարանից: Նախագիծն իրականացվել է 2 փուլով և տևել է 3-4 շաբաթ:

Արմինեն մեզ հետ զրույցում պատմեց՝ չնայած ամբողջ աշխարհում տեխնոլոգիան շատ մեծ տարածում է գտնում, բայց կենդանացող Street Art-եր շատ չկան, իսկ Հայաստանում սա առաջինն է:

Նախագծերի ղեկավարը նշում է, որ կենդանացող Street Art-ի մասին տեղեկատվությունը շատ արագ տարածում է գտել, և այժմ ևս երկու նկար թանգարանի ներսում է վերակենդանանում: Ընտրված նկարներից մեկը «Դիրիժոր» պատկերն է:

Արմինե Ղազարյանի խոսքով՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է մշակույթի նկատմամբ ժամանակակից երիտասարդության հետաքրքրվածության մեծացմանը, ինչպես նաև փորձում են նորովի ներկայացնել եւ առավել հասանելի դարձնել թե՛ արվեստը, թե՛ տեխնոլոգիաները:

Back to top button