Նորություններ

Ապշելու բան էր, թե ինչպես կարող է Իսրայելի կառավարությունը զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարի բացահայտ ցեղասպանությանը․ Տեր -Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

«Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից:

Գոհացած եմ` հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջույններս»,- ասել  է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Back to top button
Close