Նորություններ

Վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ սոցապ նախարարություն

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 եւ 117 թեժ գծերով:

Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Back to top button
Close