Նորություններ

Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը. սա զզվելի ագրեսիա է. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.

«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»:

Back to top button
Close