Նորություններ

Ջավախահայերը մոտ 270 000 դոլար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին․Վրաստանում ՀՀ դեսպանություն

Ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին մոտ 270 հազար դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում ենք, որ ջավախահայությունը մեծ թափով շարունակում է Արցախին օգնելու գործընթացը։ Ի թիվս մեծածավալ հումանիտար և այլ տեսակի օգնության, ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին մոտ 270 հազար դոլար։ Ուժեղ ենք միասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button
Close