Նորություններ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ՌԴ նախաձեռնությամբ Մոսկվայում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Սկսվեց»…Ֆեյսբուքի իր էջում գրել է  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրապարակելով նաեւ լուսանկար:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ «Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»:

Back to top button
Close