Նորություններ

Արցախի ՊՆ-ն հերքում է հրադադարի հաստատման մասին լուրերը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է հոկտեմբերի 8-ին ժամը 18:00-ից հրադադարի հաստատման մասին լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը:

«Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,-այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

Back to top button
Close