Նորություններ

Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով զրուցել է Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի եւ Զաքիր Հասանովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը:

Back to top button
Close