Նորություններ

Օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով ընթացել են համառ մարտեր, որոնք այս պահին էլ շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչ

«Մի քանի անգամ Արցախի քաղաքները` մայրաքաղաք Ստեփանակերտը, Հադրութը, Շուշին և այլ քաղաքներ ենթարկվել են ադրբեջանական հրետակոծությունների և հրթիռակոծությունների: Կան տուժածներ, հստակ կամփոփվեն և տվյալները կներկայացվեն։

Ողջ օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով ընթացել են համառ և դժվար մարտեր, որոնք այս պահին էլ շարունակվում են», — այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախյան ճակատում տիրող իրավիճակին։

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ վերադարձվել են առանձին հենակետեր:

Անդրադառնալով մեր այս օրերին Իրանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ հայտարարեց, որ թեև իրավասու չէ դրանք ներկայացնել, սակայն հստակ է, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են:

ՊՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ Արցախում քաղաքացիական անձանց կրած վնասների մասին տվյալները կհաղորդվեն ավելի ուշ։

 

Back to top button
Close