Նորություններ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանում իրավամբ բարձր են գնահատում Ձեր ծանրակշիռ ներդրումը՝ մեր պետությունների միջև քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Այդ հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի և հոգևոր մտերմության, փոխվստահության բարձր մակարդակի և ժամանակակից խնդիրների նկատմամբ մոտեցումների միասնականության վրա:

Հուսով եմ, որ Ռուսաստանի ջանքերը թույլ կտան առաջիկա օրերին դադարեցնել արյունահեղությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»:

Back to top button
Close