Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին ` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

«Մեծարգո Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի Դաշնության նախագահ)

Մեծարգո Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի Հանրապետության նախագահ)

Մեծարգո Դոնալդ Թրամփ (Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ)

Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ.

Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ով ներկայացնում է Հայաստանը և ով այս նամակը գրում է «ծանր սրտով»:

Քանի որ աշխարհն ականատես է Արցախում տեղի ունեցող այս աննախադեպ և ողբերգական պատերազմին, թույլ տվեք իմ խորն անհանգստություն արտահայտե և ասել.

Հայրենիքս գտնվում է իրական վտանգի առջև:

Արդեն երկու շաբաթ է, ինչ ընդանում են ծանր մարտեր: Իմ հայրենի Արցախը և Հայաստանը պաշտպանվում են ագրեսորի հարձակումներից:

Պաշտպանում ենք մեր գոյության իրավունքը ՝ ապրելու մեր պատմական հողում և պաշտպանելու քրիստոնեության ժառանգությունը և արժեքները:

Պատերազմական գործուղությունների ուժգնացումը ինձ մեծ ցավ է պատճառում: Ադրբեջանական զինված ուժերը Ստեփանակերտում թիրախավորում են ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հրթիռային զենքերը օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ և հանգեցնում են մեծաթիվ զոհերի ու վիրավորների: Այս ամենի հետևանքով, մենք կտեսնենք բազում խեղված կյանքեր և ճակատագրեր:

Սա պատերազմական հանցագործություն է:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ ստեղծված իրավիճակը հանգեցրել է հումանիտար աղետի: Ավելին, այս ողբերգության մեջ իրենց ուղղակի մասնակցությունն ունեն տարածաշրջանում գործող արտաքին ուժերը:

Օտար վարձկանները (ահաբեկիչները), մոտեցել են Ռուսաստանի և Եվրոպական միության սահմաններին, ինչը սպառնալիք է հանդիսանում այդ երկրների անվտանգության համար:

Հայաստանը և Արցախը միայնակ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ: 

Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դուք կարող եք միջամտել և Ադրբեջանին ստիպել կանգնեցնել այս կործանարար պատերազմը:

Երկրի զարգացմանը մասնակցելու փոխարեն, մեր երիտասարդները մահանում են առաջնագծում:

Կոչ եմ անում օգտագործել ձեր բոլոր կարողությունները և դադարեցնել մարդկային այս ողբերգությունը ու կողմերին վերադարձնել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ:

Հարգանքներով, Հենրիխ Մխիթարյան»:

 

Back to top button
Close