Սպորտ

Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը՝ եվրոպայի չեմպիոն

Բաթումիում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 

89 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրին Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: 

2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում հավաքել է ընդհանուր 371 կգ և նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

2017թ. Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում հավաքել է 360 կգ և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: Երկրորդ տեղում էր Վրաստանը ներկայացնող Ռևազ Դավիթաձեն (370 կգ): 

armsport.am

Back to top button
Close