Նորություններ

Արցախի եւ Ադրբեջանի հումանիտար փոխգործակցության հարցը կարելի է քննարկել ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ԳԱԼԱ-ի մոսկովյան թղթակցի հարցին, մեկնաբանել է արցախյան կողմի՝ Ադրբեջանի հետ հումանիտար ոլորտում փոխգործակցության առաջարկը: «Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է գնահատենք այդ նախաձեռնությունը եւ բոլոր այն երկրների նախաձեռնությունները, որոնք ընդգրկված են հակամարտության կարգավորման գործում»,-նշել է նա:

«Այդ եւ այլ հարցերը դիտարկելու լավ հնարավորություն է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 15-ին՝ Ռուսաստանում»,-ասել է Զախարովան:

Back to top button
Close