Նորություններ

Այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական

Սիրելի՛ հայրենակիցներ,

այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին թե հնարավոր է փորձնական Օդային տագնապի ազդանշան լինի:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով:
Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:
Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով Օդային Տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:

Խիղճ և խաղաղություն բոլորիս…

Սիրելի՛ հայրենակիցներ,այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին թե հնարավոր է փորձնական…

Gepostet von Ֆելիքս Ցոլակյան / Feliks Tsolakyan am Sonntag, 4. Oktober 2020

Back to top button
Close