Նորություններ

Շփման գծում ոչնչացվել է Ադրբեջանի 400 զինծառայող և ոչ զինծառայող՝ ահաբեկիչ. Ա. Հովհաննիսյան

Մեր զինծառայողների մարտական ոգին չափազանց բարձր է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է, որ ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 400 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի:

«Ժ. 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` հակառակորդն այսօր ունեցել է 400 սպանված զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ, 700 վիրավոր: Հակառակորդն ունեցել է նաև 13 միավոր զրահատեխնիկայի, 3 ինքնաթիռի, 1 ԱԹՍ-ի կորուստ»,- ասել է  Հովհաննիսյանը:

 

Back to top button
Close