Նորություններ

«Սպայկան» ՀՀ գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ ազատ իրավունք ունի մտնել շուկա. Գեղամ Գևորգյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ այս պահին դեռևս լուրջ անհանգստացնող բան չկա.

««Սպայկան» ՀՀ գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ ազատ իրավունք ունի մտնել շուկա»:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ «Բեսթ-ֆուդ» ընկերությունը կարող է գրավել «Սպայկայի» տեղը, Գեղամ Գևորգյանն ասաց, որ «Բեսթ-ֆուդ» ընկերությանը չի ճանաչում, բայց սա ազատ շուկայական հարաբերություն է, այսինքն «Սպայկայի» տեղը գրավելու կամ չգրավելու խնդիր չկա.

«Նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրած էր, որ պետք է ստեղծենք առնվազն նման չորս լոգիստիկ կենտրոններ և գյուղատնտեսական առևտրի բորսա, որ շուկան մեկ տնտեսվարողից կախված չլինի»:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ իրենք բոլոր մթերողների, արտահանողների հետ հանդիպում են, այս պահին դեռևս լուրջ անհանգստացնող որևէ բան չկա.

«Բոլոր մթերողներին մենք ֆինանսական միջոցներ ենք տրամադրում, որ գնան պայմանագրեր կնքեն, սակայն պետք է հասկանանք, թե գյուղացիներն ինչու չեն կնքում: Այս պահին բոլորին կարող ենք տալ, չկա որևէ մեկին առավելություն տալու դիրքորոշում»:

Back to top button
Close